Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Ռոման»

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Ռոման», եթե Ժոզե Մոուրինյոն հեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիների ղեկավարությունը Տուխելին պորտուգալացի մասնագետին փոխարինելու իդեալական տարբերակ է համարում։

Գերմանացի մարզչի վերջին աշխատանքը «Չելսին» էր, որի հետ նա 2020/21 մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոն կարող է հեռանալ իտալական ակումբից, եթե թիմը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի։