Լոնդոնյան գրանդը պատրաստվում է 80 միլիոն եվրո վճարել Ֆրենկի դե Յոնգի դիմաց

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն, «Չելսիի» ղեկավարությունը անցած ամառ փորձեց ամեն կերպ ձեռք բերել կիսապաշտպանին, սակայն ֆուտբոլիստը չէր ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։ Ակումբի ղեկավարությունը կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 80 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնային» հոլանդացու դիմաց։

Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատվում է 50 մլն․ եվրո: 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: