Լուիս Սուարես. «Ես և Մեսսին համոզեցինք նրան մնալ, մեզ հետ նա ամեն ինչ կհաղթեր»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը հիշել է 2017 թվականը, երբ այդ ժամանակ Նեյմարը հեռացավ կատալոնական ակումբից։

«Ես և Մեսսին համոզեցինք նրան մնալ, մեզ հետ նա ամեն ինչ կհաղթեր: Բայց կա մի միջավայր, որը հնարավոր չէ վերահսկել։ Միգուցե հիմա կոշտ խոսքեր ասեմ, բայց եթե Նեյմարը մնար «Բարսելոնայում», հաստատ կնվաճեր «Ոսկե գնդակը»։ Սա զուտ իմ կարծիքն է»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։