ՄԼՍ-ի ղեկավար մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան լիգա հնարավոր տեղափոխությունը

ՄԼՍ-ի ղեկավար Դոն Գարբերը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան լիգա հնարավոր տեղափոխությունը։

«Դուք խոսում եք ֆուտբոլի պատմության մեջ, թերևս, ամենայուրահատուկ ֆուտբոլիստի մասին։ Այնպես որ, երբ շշուկներ են պտտվում նրա «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին, դա հիանալի է: Եվ եթե դա կարող է տեղի ունենալ, ապա դա զարմանալի կլինի ՄԼՍ-ի համար, դա կլինի զարմանալի Մեսսիի և նրա ընտանիքի համար:

Եվ մենք բոլորս կփորձենք օգտվել այս հնարավորությունից։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ դրանք չունեմ»,- Գարբերի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը բանակցություններ է վարել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, որտեղ քննարկել է արգենտինացու վերադարձը կատալոնական ակումբ։ Մեսսիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: