«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Բերնարդու Սիլվային վաճառել «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է զիջումների գնալ ԲերնարդուՍիլվայի տրանսֆերի հարցում. Իսպանական Sport պարբերականի տեղեկություններով՝ «քաղաքայինները» պատրաստ են ֆուտբոլիստին վաճառել 65 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պորտուգալացու համար պահանջել էր 80 մլն եվրո։ Սիլվայի գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնան»: Ակումբի նախագահ Ժոան Լապորտան շուտով կհանդիպի Բերնարդոյի գործակալ Ժոաո Մենդեսի հետ՝ քննարկելու գործարքի պայմանները:

Անձամբ ֆուտբոլիստը, նույնպես բաց է տեղափոխության համար, քանի որ ցանկանում է նոր մարտահրավերի գնալ մեկ այլ առաջնությունում՝ Անգլիայում 6 տարի հանդես գալուց հետո: