Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսը երկար ժամանակ կապված է «Բարսելոնայի» հետ:
Ինչպես հայտնում է իսպանական AS հրատարակությունը, մադրիդյան ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել 31-ամյա ֆուտբոլիստին։
Նշենք, որ ամռանը հնարավոր կլինի անվճար պայմանագիր կնքել Ինիգո Մարտինեսի հետ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում: