Պեպ Գվարդիոլա. «Նա մի օր կգլխավորի «Մանչեսթեր Սիթիին»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ թիմի նախկին ավագ Վենսան Կոմպանին մի օր կգլխավորի ակումբը։

«Մի օր Վենսան Կոմպանին կլինի «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: Կարծում եմ՝ դա աստղերի ճակատագիրն է, դա տեղի կունենա։ Վաղ թե ուշ նա կդառնա այս ակումբի գլխավոր մարզիչ, բայց չգիտեմ՝ երբ:

Ես նրա հետ չեմ խոսել, բայց նա գիտի այս ակումբը: Այստեղ ճակատագիր կա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։