Պաշտոնական. Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգի հետ

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

33-ամյա կամերունցու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:

Էրիկ Շուպո-Մոտինգը «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։

Հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրել է 82 հանդիպում։ Դրանցում Շուպո-Մոտինգը խփել է 33 գոլ և 10 գոլային փոխանցում կատարել։