«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիս, ևս մեկ տարի ավելացնելու տարբերակով։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: