Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ակցիա են իրականացրել «Բարսելոնայի» դեմ (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները կեղծ թղթադրամներ են բերել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպմանը (0:1):

Նրանք պատրաստել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի պատկերով։

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, այս կերպ մադրիդյան ակումբի երկրպագուները որոշել են ընդդիմանալ «Նեգրեյրայի գործին»։