Գործակալ Մամուկա Ջուգելին, ով ներկայացնում է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի շահերը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Նրա հայրը և ես «Բարսելոնայի» երկրպագուներ ենք, բայց Խվիչան սիրում է Մադրիդը:
Նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ ցանկացած թիմում:
Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է գործակալը:
«Նապոլիի« հետ 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: