Հինգշաբթի օրը՝ մարտի 2-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը։
Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի։
Վերջին անգամ «սերուցքայինները» սեփական հարկի տակ «Բարսելոնային» հաղթել են 1970 թվականին՝ քառորդ եզրափակիչ փուլում։
Դրանից հետո «Ռեալը» 3 ոչ-ոքի է խաղացել և կրել 3 պարտություն։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»: