Խվիչայի գործակալ. «Նրա հայրը և ես «Բարսելոնայի» երկրպագուներ ենք, բայց Խվիչան սիրում է Մադրիդը»

Գործակալ Մամուկա Ջուգելին, ով ներկայացնում է «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի շահերը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Նրա հայրը և ես «Բարսելոնայի» երկրպագուներ ենք, բայց Խվիչան սիրում է Մադրիդը:

Նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ ցանկացած թիմում:

Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է գործակալը:

«Նապոլիի« հետ 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: