«Արսենալը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել չորս ֆուտբոլիստի, հայտնում է The Times-ը:
Նշվում է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ակումբի գլխավոր թիրախն է:
«Զինագործներին» հետաքրքրում է նաև «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն:
Բացի այդ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ամրապնդել եզրային կիսապաշտպանի և ձախ պաշտպանի դիրքերը։
24-ամյա Ռայսը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում անգլիացին 31 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։