Ալեքսիս Մաքալիսթեր. «Հուսով եմ՝ Մեսսին կշարունակի խաղալ ազգային հավաքականում»

«Բրայթոնի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը խոսել է իր ազգակից և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Հուսով եմ՝ Մեսսին կշարունակի խաղալ ազգային հավաքականում։ Իհարկե, ես նրան տեսնում եմ 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

Նա լավագույնն է լինելու աշխարհում նաև 40-45 տարի հետո։ Լեոն պրոֆեսիոնալ է, նա գերազանց ֆիզիկական վիճակում է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։