Անգլիայի Պրեմիեր Lիգայի պաշտոնական կայքը հրապարակել է այն երեք մասնագետների անունները, ովքեր հավակնում են դառնալ փետրվար ամսվա լավագույն մարզիչ։
Անտոնիո Կոնտեն (Թոթենհեմ, ԱՊԼ-ում փետրվարին 4 հանդիպումներում 3 հաղթանակ և 1 պարտություն), Մարկո Սիլվան (Ֆուլհեմ, 2 հաղթանակ և 2 ոչ-ոքի՝ 4 խաղում) և Էրիկ տեն Հագը (Մանչեսթեր Յունայթեդ, 4 խաղում 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի) հավակնում են ստանալ բաղձալի մրցանակը:
