«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Շվեդը հայտնել է նաև կարիերան միլանյան ակումբում շարունակելու իր ծրագրերի մասին։
«Երբ ես հիանալի մարզավիճակում եմ, ես լավագույնն եմ աշխարհում: Եվ ես չեմ կատակում: Եթե շարունակեմ հանդես գալ նույն մակարդակով, ապա եւս մեկ տարի կմնամ «Միլանում»։
Նախատեսում եմ խաղալ ևս մի քանի տարի»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը։