Քրիստոֆ Գալտիեն. «Նա չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև մրցաշրջանի ավարտը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է թիմի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի առողջական վիճակի մասին։

«Ցավալի է, բայց Կիմպեմբեն ծանր վնասվածք ունի։ Նա չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև մրցաշրջանի ավարտը։ Կիմպեմբեն աքիլեսում շատ ուժեղ ցավ ունի։ Ամեն ինչ լուրջ է»,- մարզչիի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կիմպեմբեն 11 հանդիպում է անցկացրել և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։