«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին և թիմի կիսապաշտպան Գավին դեղին քարտերի պատճառով չեն մասնակցի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպմանը։
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ, կկայանա մարտի 5-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։
Նշենք, որ «Բարսելոնան» 23 խաղից 59 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: