Հարի Քեյնը խփեց իր 20-րդ գոլը 2022/23 մրցաշրջանում։
Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի խաղում «Թոթենհեմը» հաղթեց «Չելսիին» (2:0): «Թոթենհեմի» հարձակվողը գոլի հեղինակ դարձավ 82-րդ րոպեին, ինչը Քեյնի համար դարձավ 18-րդն այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում:
Այս պահին Քեյնը Պրեմիեր Լիգայի երկրորդ ռմբարկուն է Էրլինգ Հոլանդից հետո, ով ունի 27 գոլ։