Լորիս Կարիուսը երկու տարվա ընթացքում առաջին անգամ խաղաց

Լորիս Կարիուսը երկու տարվա ընթացքում առաջին անգամ խաղաց:

«Նյուքասլի» դարպասապահը ընդգրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի մեկնարկային կազմում։

Այսպիսով, գերմանացի ֆուտբոլիստն առաջին անգամ պաշտոնական հանդիպում կանցկացնի 2021 թվականի փետրվարի 28-ից հետո։ Վերջին անգամ նա խաղացել է Բունդեսլիգայում «Ունիոն Բեռլինի» կազմում «Հոֆֆենհայմի» դեմ (1:0): Այդ ժամանակվանից անցել է 728 օր։

Կարիուսը խաղաց այսօր, քանի որ «կաչաղակների» առաջին և երկրորդ դարպասապահները հասանելի չէին՝ Նիկ Պոպը որակազրկված էր, իսկ Մարտին Դուբրավկան արդեն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» Լիգայի այս գավաթում՝ վարձավճարով հանդես գալով ակումբում։