«Չելսին» իր վերջին 11 հանդիպումներից միայն մեկում է հաղթել։
Կիրակի օրը Գրեհեմ Փոթերի թիմը Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում պարտվեց «Թոթենհեմին» (0:2):
Այդ 11 հանդիպումներում «Չելսին» 6 պարտություն ունի, 4 ոչ-ոքի և 1 հաղթանակ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։
Պրեմիեր Լիգայում լոնդոնյան ակումբը 31 միավորով 10-րդն է։