«Լիվերպուլը» պետք է վճարի 80 միլիոն եվրո, եթե ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելային, հայտնում է Gazzetta-ն:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացած է իտալացու խաղով և ցանկանում է ձեռք բերել նրան հաջորդ ամառ։
Նշենք, որ 26-ամյա Բարելլան «Ինտեր» է տեղափոխվել 2020 թվականին «Կալյարիից»:
Այս մրցաշրջանում նա միլանցիների կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: