Ռոնալդ Արաուխոն չի մարզվել ընդհանուր խմբի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի մարզվել ընդհանուր խմբի հետ։

Ինչպես տեղեկացնում է Sports.es-ը, Արաուխոն մրսածության պատճառով բաց է թողել թիմի մարզումը, ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել «Ալմերիայի» դեմ հանդիպմանը:

Նշենք, որ Ուրուգվայցին 82 րոպե է անցկացրել Եվրոպա Լիգայի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, նախքան փոխարինվել է ուղեկցող անհարմարության պատճառով: