Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն խաղադաշտ կվերադառնա Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Ունիոնի» դեմ առաջիկա խաղում, տեղեկացնում է Kicker-ը։
Սենեգալցին լիովին ապաքինվել է ֆիբուլայի վիրահատությունից հետո, որը նա ենթարկվել էր նոյեմբերի կեսերին։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 21 խաղից հետո 43-ական միավորով գլխավորում են «Բավարիան», «Ունիոն» և Դորտմունդի «Բորուսիան»։