Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 33-ամյա ֆուտբոլիստին մոտ օրերս պայմանագիր կառաջարկի: Նշվում է, որ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը: