Սերխի Ռոբերտոն նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն երեքշաբթի նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Հիշեցնենք, որ իսպանացու գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն, Ռոբերտոն պետք է նոր պայմանագիր ստորագրի երեքշաբթի օրը: Գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ կցանկանար ֆուտբոլիստին պահել իր թիմում։

Հիշեցնենք, որ Ռոբերտոն «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2011 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 13 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ խփել է երեք գոլ և մեկ արդյունավետ փոխանցում։