«Լեչեի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ

Իտալիայի առաջնությունում «Լեչեի» կազմում հանդես եկող 23-ամյա հենակետային կիսապաշտպան Մորտեն Ուլմանը այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Goal-ը, դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Թոթենհեմի», Դորտմունդի «Բորուսիայի», «Նապոլիի» և «Ռոմայի» մասին է։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լեչեի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։