«Չելսիի» ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր խումբ

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը վերադարձել է իր թիմի մարզումներին։ Լրագրող Նիզար Կինսելլայի խոսքերով, ամերիկացին աշխատում է վերականգնվել մարտի 4-ին «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք «Լիդսի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Պուլիշիչը վնասվածք էր ստացել և շարքից դուրս մնացել մեկուկես ամիս: Այս կորուստը խանգարեց «թոշակառուների» ղեկավարության՝ ամերիկացուն վաճառելու ծրագրերին։

Նշենք, որ նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Նյուքասլը»: