Ֆրենկի դե Յոնգը ամռանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է հեռանալ «Բարսելոնայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբը դեռևս ֆինանսական դժվարություններ ունեն և շահագրգռված կլինեն վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին: Կատալոնացիները պատրաստ են պահել Դե Յոնգին իրենց շարքերում, եթե ֆուտբոլիստը համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը:

Ինչպես հայտնում է Calciomercato-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի այս ամառ ձեռք բերել Ֆրենկի դե Յոնգին: «Կարմիր սատանաները» նախորդ տարի լուրջ հետաքրքրություն ցուցաբերեցին հոլանդացու նկատմամբ, սակայն այն ժամանակ դե Յոնգը չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: