Ֆրանկ Կեսսին կարող է վերադառնալ Իտալիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսին Միլանի «Ինտերի» ամառային տրանսֆերային գլխավոր նպատակն է: Այս մասին հայտնում է Cadena De Sera-ը։

Հիշեցնենք, որ Կեսսին «Բարսելոնային» միացել է ազատ գործակալի կարգավիճակով ընդամենը վեց ամիս առաջ՝ նախքան «Ինտերի» ամենասկզբունքային մրցակից «Միլանից» հեռանալը: Իր առաջին մրցաշրջանում Ֆրենկը դեռ կայուն խաղային պրակտիկա չի ստացել «Բարսելոնայում», ուստի իվուարցին արդեն մեկ անգամ չէ, որ մտածել է հեռանալու մասին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: