Մասիմիլիանո Ալեգրին պատրաստվում է հեռանալ գլխավոր մարզչի պաշտոնից

Մասիմիլիանո Ալեգրին պատրաստվում է հեռանալ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին, ակումբը սկսում է կասկածել 55-ամյա մասնագետի՝ երիտասարդ ֆուտբոլիստների վրա կենտրոնացած նախագիծը ղեկավարելու կարողության վրա:

Իտալիայի վեցակի չեմպիոնը դեռ կարող է հույս դնել «Յուվենտուսի» սեփականատեր Exor ընկերության գործադիր տնօրեն Ջոն Էլկանի աջակցության վրա: Սակայն ոչ բոլորն են գոհ Ալեգրիից։

Մասիմիլիանոն իր ներկայիս պաշտոնում է 2021 թվականից։ Այս մրցաշրջանում թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և Ա Սերիայում զբաղեցնում է 9-րդ տեղը (15 միավոր կորցնելուց հետո)։