PREMIER LEAGUE. «Արսենալը» խաղավարտին կոտրեց «Ասթոն Վիլլային» (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցում էր «Ասթոն Վիլլայի» դեմ։ Միկել Արտետայի թիմը ԱՊԼ—ում երեք խաղ անընդմեջ չէր կարողանում հաղթել։ «Արսենալը» «Վիլլա  Պարկում» համառ ու գոլառատ խաղում կարողացավ հաղթել մրցակցին։

Հանդիպման ընթացքում «Արսենալը» երկու անգամ հայտնվեց պարտվողի դերում, երկու անգամ էլ կարողացավ հետ գալ խաղ։ Ամբողջ խաղի ընթացքում «Ասթոն Վիլլան» ուներ մի քանի հրաշալի գոլային հնարավորություններ։ Հանդիպման ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Էմերիի թիմը կարող էր կորզել հաղթանակը, եթե Լեոն Բեյլին կարողանար դիպուկ գտնվել։ Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Արսենալը» խփեց երրորդ ու հաղթական գոլը։ Խաղի վերջում «Ասթոն Վիլլան» անկյունայինից հետո հակագրոհ բաց թողեց, որից օգտվեց Գաբրիել Մարտինելին ու գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ասթոն Վիլլան» իր հաշվին ունի 28 միավոր և 11-րդ հորիզոնականում է։

Պրեմիեր Լիգա․

«Ասթոն Վիլլա» – «Արսենալ» 2։4 (2:1)

1:0 Օլլի Ուոտկինս (5)

1:1 Բուկայո Սակա (16)

2։1 Ֆիլիպե Կոուտինյո (31)

2:2 Ալեքսանդր Զինչենկո (61)

2։3 Էմիլիանո Մարտինես (90+3 ինքնագոլ)

2։4 Գաբրիել Մարտինելի (90+8)

Խաղի տեսությունն՝ այստեղ