Ալեքսանդր Զինչենկոն ԱՊԼ-ի 92-րդ խաղում միայն հասավ այս արդյունքին

ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս առավելության հասավ «Ասթոն Վիլլայի» նկատմամբ (2:4)։ «Արսենալի» երկրորդ գոլը հեղինակեց ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոն։

Ուկրաինացի ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր Պրեմիեր Լիգայի շրջանակներում։ Զինչենկոն Անգլիայի առաջնությունում հանդես է գալիս 2017/18 մրցաշրջանից։ Նա 92-րդ խաղն էր անցկացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայում։