ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հիշել է 2021 թվականին Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։
«Իհարկե, «Ռեալից» հեռանալը շատ մեծ փոփոխություն էր։ Իմ նպատակը միշտ հաղթելն է: Ես շատ հաղթեցի «Ռեալի» հետ, բայց կարծում էի, որ դա լավ հնարավորություն է տեսարանը փոխելու համար:
Փորձել օգնել ՊՍԺ-ի նման թիմին: Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր։ Պետք է տուն գտնես ու հաստատվես, հատկապես երբ ընտանիքով ես գալիս, չորս երեխայով։ Սկզբում գործընթացը մի փոքր բարդ էր, բայց ամեն ինչ ստացվեց»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։