Ժյուլ Կունդե․ «Չավին իսկական առաջնորդ է»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է թիմի ներկայիս վիճակի մասին իր կարծիքով։

«Մենք երիտասարդ թիմ ունենք, բայց մենք ցանկանում ենք ապացուցել ինքներս մեզ և նվաճել տիտղոսներ: Անցած մի քանի տարիները հեշտ չեն եղել «Բարսելոնայի» համար, և մենք դա նկատի ունենք, քանի որ հույս ունենք վերականգնել ակումբին իր նախկին փառքը:

Չավին իսկական առաջնորդ է: Ամեն օր նա ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի մենք ավելի լավ խաղանք, նա անընդհատ մտածում է հաղթանակների մասին»,- Չավիի խոսքերը մեջբերում է CatRadio-ը։