Էրիկ տեն Հագ․ «Նա ճիշտ որոշումներ է կայացնում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է այս մրցաշրջանում թիմի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի մասին իր կարծիքով։

«Մարտինեսը ագրեսիվ խաղաոճ ունի, բայց չափավոր, քանի որ նրան չի կարելի դաժան անվանել։ Թիմում բոլորը սիրում են նրան, այդ թվում՝ երկրպագուները։

Նա ճիշտ որոշումներ է կայացնում, երբ ստանում է գնդակը: Ինձ դուր է գալիս նրա վերաբերմունքը այդ հարցում, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք երկար աշխատել», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։