Ֆուտբոլային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու շանսերը շատ ցածր են, այս պահին հավանական տարբերակը ՄԼՍ-է», – գրել է Ռոմանոն:
Արգենտինացու գործող պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ ավարտվում է ամռանը, իսկ կողմերը դեռ նոր պայմանագիր չեն կնքել։ 35-ամյա հարձակվողը շարունակում է կարիերայի տարբեր տարբերակներ ուսումնասիրել: