«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատասխանել է Լիոնել Մեսսիի՝ ակումբ հավանական վերադարձի մասին հարցին:
«Մենք բոլորս կցանկանայինք, որ Մեսսին կրկին այստեղ լիներ, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Արգենտինացի հարձակվողը դեռ չի երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որն ավարտվում է այս ամառ: «Բարսելոնա» վերադարձը 35-ամյա ֆուտբոլիստի կարիերայի տարբերակներից մեկն է: