Իսպանական դատավորները օգտագործել են Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոբինյոյի գործը՝ հիմնավորելու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի ժամանակավոր կալանքը պահպանելու խնդրանքը, հայտնում է UOL-ը։
Մեղադրող կողմը վկայակոչել է այն փաստը, որ Ռոբինյոն Իտալիայում երեք դեպքով դատապարտվել է խմբակային բռնաբարության համար, սակայն մինչ օրս ազատ է ապրում Բրազիլիայում։
Բացի այդ, դատավորները ասացին, որ կան «գիտական ապացույցներ», որոնք հաստատում են բռնաբարության տուժողի վարկածը:
39-ամյա Ալվեսը մեղադրվում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում աղջկա հետ հանդիպելուց հետո աղջկան բռնաբարելու մեջ։ Եթե Ալվեշը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։