«Չելսին» կարող է գնել Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքները

«Չելսին» կարող է գնել Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքները «Ատլետիկոյից», հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի համաձայն՝ «թոշակառունները» մտադիր են ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ատլետիկոն» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել պորտուգալացուն։

23-ամյա Ֆելիշը վարձավճարով միացել է «Չելսիին» 2023 թվականի ձմռանը։ Լոնդոնցիների կազմում նա մինչ այժմ 1 գոլ է խփել։ Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2019 թվականից: