Լուչիանո Սպալետտին պատմական ռեկորդի նախաշեմին է

Փետրվարի 12-ին «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Կրեմոնեզեին» (3:0) Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում, այս հաղթանակը 6-րդ անընդմեջն էր նեապոլցիների համար Իտալիայի առաջնությունում։

«Նապոլին»  գլխավորելում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը և նչպես հայտնում է SportMediaset-ը, եթե «Նապոլին» հաղթի առաջնությունը, ապա գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կդառնա սկուդետտոն նվաճած ամենատարեց մարզիչը։

մարտի 7-ին նա կդառնա 64 տարեկան։ Ռեկորդը ներկայումս պատկանում է «Լացիոյի» մարզիչ Մաուրիցիո Սարրին, ով 61 տարեկանում դարձավ չեմպիոն «Յուվենտուսի» հետ