Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում

Հոլանդիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Մասնագետը կարծում է, որ նա կկարողանա ուժեղացնել թիմը։

Դե Վրեյը կարող է հեռանալ «Ինտերից» սակայն միլանյան ակումբը պատրաստ չէ բաց թողնել նրան և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն առայժմ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։