«Թոթենհեմի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կենթարկվի ծնկի վիրահատության և այլևս չի խաղա 2022/23 մրցաշրջանում։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռոդրիգո Բենտանկուրը պատռել է ձախ ծնկամկանը և շարքից դուրս է մնացել շարքից մրցաշրջանի մնացած հատվածում:
Մինչ մեր բուժանձնակազմի հետ վերականգնողական աշխատանքները սկսելը, նա վիրահատության կենթարկվի։
Մենք բոլորս քեզ հետ ենք Ռոդրիգո»,- ասվում է «Թոթենհեմի» հայտարարության մեջ։