«Լիվերպուլը» գտել է Յուրգեն Կլոպի փոխարիողին

Իտալական Calcio Mercato Web պարբերականը պնդում է, որ «Լիվերպուլը» դիտարկում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի թեկնածությունը, եթե Յուրգեն Կլոպն առաջիկա ամիսներին հեռանա «Էնֆիլդից»:

«Լիվերպուլը» հաղթել է իր վերջին 10 հանդիպումներից միայն 3-ում, Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդն է, ինչպես նաև դուրս է մնացել Անգլիայի գավաթից և լիգայի գավաթից։

Կլոպի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, սակայն խոսակցություններ կան, որ նա կարող է հեռանալ ակումբից կամ նույնիսկ պաշտոնանկ արվել: