«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում յոթ հաղթանակ է տարել 1:0 հաշվով: Սա ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ։ Կատալոնացիները անցկացրել են 21 հանդիպում։
Նախկինում «Բարսան» 1995/96 և 1996/97 մրցաշրջաններում 7 հաղթանակ էր տարել 1:0 հաշվով, այնուհետև կատալոնացիները նման արդյունք են ցույց տվել 42 խաղում։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում «Բարսելոնան» 56 միավորով առաջատարն է։ Երկրորդը՝ «Ռեալն» է վաստակած 45 միավորով։