Ֆրանսիական ՊՍԺ-ն և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին համագործակցությունը շարունակելու երկու տարբերակ են դիտարկում:
Sport.es-ի տեղեկություններով, կողմերը կարող են մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Ուսումնասիրվում է նաև ֆուտբոլիստի ցանկությամբ ամեն տարի նոր պայմանագիր ստորագրելու տարբերակը:
Առաջիկա օրերին աշխարհի չեմպիոնի ներկայացուցիչները և ակումբի ղեկավարությունը կհանդիպեն, որպեսզի քննարկեն այդ տարբերակները:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 2021 թվականի օգոստոսից է խաղում փարիզյան ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: