Ջուդ Բելինգհեմը մերժել է եվրոպական երկու գրանդների առաջարկները

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մերժել է «Չելսիի» և ՊՍԺ տեղափոխվելու առաջարկները, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր տրանսֆերի համար վճարվի շուրջ 150 միլիոն եվրո։

Բելինգհեմը մերժել է «Չելսիի» առաջարկը՝ ակումբի հակասական տրանսֆերային քաղաքականության և ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով:

Նշենք, որ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: