Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել «Զենիթի» ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Զենիթի» բրազիլացի պաշտպան Ռոբերտ Ռենանի ծառայություններով, հայտնում է Jovem Pan Esportes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» 19-ամյա ֆուտբոլիստի համար «Զենիթին» կառաջարկեն 40 միլիոն եվրո։

Սպասվում է, որ ռուսական ակումբին պաշտոնական հարցում կարող է ուղարկվել Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունից անմիջապես հետո, որտեղ հանդես է գալիս Ռենանը։

Հիշեցնենք, որ երիտասարդ պաշտպանը «Զենիթ» է տեղափոխվել այս ձմռանը «Կորինտիանսից»:

Բրազիլացու պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը Ռենանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։