«Միլանի» առաջատարներից մեկը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Թոթենհեմի» դեմ առաջին հանդիպումը

«Միլանի» դարպասապահ Մայք Մեյնանը բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Թոթենհեմի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ֆրանսիացի դարպասապահը չի հասցնի ապաքինվել վնասվածքից փետրվարի 14-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար։

Հավանական է, որ ֆրանսիացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն մարտին՝ մարտի 8-ին Լոնդոնում կայանալիք պատասխան խաղին, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։